Տոներն են մոտենում


09:39 , 28 դեկտեմբեր, 2012

Տոներն են մոտենում: Կասկածելի ծագման կիսաֆաբրիկատներ, սանհանգույցներում պատրաստվող զովացուցիչ ըմպելիքներ, մեծն լֆիկյան «Ստոլիկ» օղիներ (որոնք խմելով՝ մազերդ կանաչում են), արալեզների պես անկուշտ խոլեստերին ստամոքները լցնելու արդյունքում սրտի կաթվածով մահացության դեպքերի կրկնապատկում: Այո, տոներ են մոտենում, ոչ թե մոտենում, այլ արշավում են մեր հայ ազգի գլխին: Ի՞նչն է մեզ ստիպում ամբողջ տարի սպասել այս ցուրտ օրերին և դատարկել ամբողջ տարվա եկամուտների քսակը, սեղանին դնել հրեշավոր չափերի հասնող բուդ, կեղծավոր այցեր կատարել, 15 օր խելքի չգալ: Արդեն վաղուցվանից մենք մոռացել ենք Նոր տարվա խորհուրդը, անցկացման ձևն ու նպատակը: Այն կարելի է նույնացնել նույն «պրեստիժնի» ինստիտուտներ ընդունելու պայքարին, ուղղակի այս մեկը ամեն տարի է լինում: