23 տարի առաջ այս օրը մերոնք փառահեղ հաղթանակ տարան և ստիպեցին Ադրբեջանին առժամանակ մոռանալ հարձակման մասին


09:58 , 20 հունվար, 2016
23 տարի առաջ այս օրը՝ 1993 թ.-ի հունվարի 20-ին, ավարտվեցին Արցախի Ասկերանի, Շահումյանի, Մարտակերտի, Մարտունիի և Հադրութի շրջանների ուղղություններով հայկական զինված ուժերի խոշորածավալ հարձակումները: Կասեցվեց 92-ի դեկտեմբերին սկսված ադրբեջանական լայնածավալ հարձակումն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Դեկտեմբերից սկսված հարձակմանն ադրբեջանական կողմից մասնակցում էր շուրջ 60հզ-անոց բանակ և 1500 հոգանոց աֆղան մոջահեդներ: Մերոնք փառահեղ հաղթանակ տարան և ստիպեցին Ադրբեջանին առժամանակ մոռանալ հարձակման մասին: Փառք մեր տղերքին: