Ռուս ֆեմինիստուհիները հայերի պաշտպանության կարիքը չունեն


09:42 , 15 մարտ, 2012

Երեկ ոնց որ թե Երևանում ակցիա ա եղել Ռուսաստանի դեսպանատան դիմաց, ու պահանջել են ազատել Մոսկվայի տաճարում ինչ որ ակցիայի համար ձերբակալված էն աղջիկներին: Ժողովուրդ ջան, Ռուսաստանի դեսպանատան դիմաց պետք ա ակցիա անել, երբ որ Ռուսաստանում հայերին են սպանում, երբ որ Ռուսաստանը թուրքերի ու ադրբեջանցիների հետ խաղեր ա տալիս Հայաստանի պետական շահի դեմ, երբ որ ռուսաստանը ուզում ա ՕԴԿԲ-ի զորքերի համար երկրների ներքին գործերին միջամտելու մեխանիզմներ գտնի: Իսկ էդ աղջիկները ինձ թվում ա կարան նաեւ առանց երևանյան ակցիաների էլ յոլա գնան ու պաշտպանվեն, կամ եթե չեն կարա, հաստատ երևանյան ակցիաներով էլ յոլա չեն գնա ու չեն պաշտպանվի