Replik.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր` հունվարի 18-ին, Գումրիում տեղեկայված ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող դատարանում մեկնարկել է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երկրորդ արտագնա դատական նիստը։Սակայն քիչ առաջ նիստի ժամանակ արտակարդ դեպք տեղի ունեցավ:
Այն ժամանակ, երբ Պերմյակովին բերեցին դահլիճ, սպանվածների հարազատները շիշ նետեցին նրա վրա:
Նշենք նաև, որ Ավետիսյանների ընտանիքի գործը Շիրակի դատարանին փոխանցելու մասին միջնորդությունը մերժվել է: Ընդմիջումից հետո նման վճիռ է հրապարակել դատավոր Հարություն Մովսիսյանը. «Ավելի վաղ ներկայացվել են դատավարությունը ռուսական բազայի տարածքում անցկացնելու հիմնավորումները, և որոշման վերանայման հիմք չկա, միջնորդությունը մերժվել է»: