15:50 , 18 հունվար, 2016
Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության միությունը՝ SWIFT-ը դադարեցրել է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները, հաղորդում է BBC-ն:
Այսպիսով, իրանական բանկերը կրկին միանում են համաշխարհային ֆինանսական գործառնությունների համակարգին:
Նշենք, որ SWIFT-ից անջատված լինելու պատճառով, Իրանն ամբողջովին մեկուսացվել էր համաշխարհային ֆինանսական համակարգից: