Ավստրիան հայտարարել է Շենգենյան համաձայնագրի ժամանակավոր դադարեցման մասին


13:48 , 18 հունվար, 2016
Ավստրիան հայտարարել է Շենգենյան համաձայնագրի ժամանակավոր դադարեցման մասին` փախստականների մեծ հոսքի պատճառով: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է հանրապետության կանցլերը:
Վերջինիս խոսքով` «Շենգենյան համաձայնագրի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվում է»: Մասնավորապես, Վիեննան այժմ սահմանին ամբողջական վերահսկողություն է սահմանում, կուժեղացվի ներգաղթյալների վերահսկողությունը:

Պաշտոնյան նշել է, որ նրանք, ովքեր փախստականի կարգավիճակ ստանալու իրավունք չեն ունենա կամ ընդհանրապես կացարանի տրամադրման դիմում չեն ներկայացնի, կմերժվեն: