Քաղաքականությամբ զբաղվելու համար առանձնապես խելք պետք չէ


15:41 , 27 դեկտեմբեր, 2012

Օրերս դիտում էի Սաթիկ Սեյրանյանի հաղորդումը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ: Ինչ-որ հարցի հետ կապված հիշվեց Հովիկ Աբրահամյանի հայտնի արտահայտությունը. «Քաղաքականությամբ զբաղվելու համար առանձնապես խելք պետք չէ»: Աշոտյանը, ոչ այս, ոչ այն, ասաց, թե մեր լրագրողները սովորություն ունեն գեղարվեստական տեքստի մտքերը կտրել կոնտեքստից ու ներկայացնել խեղաթյուրված, գնաց հասավ Աստվածաշնչի, Շեքսպիրի, խոշոր գրողների տեքստերին, փաստորեն Հովիկ Աբրահամյանին էլ համարելով գեղարվեստական տեքստագիր, այն էլ՝ իիիինչ մասշտաբի...