Պետք չէ ճարտարապետ լինել, որ հասկանալ ինչի մասին է խոսքը


14:53 , 27 դեկտեմբեր, 2012

Մեդիամաքս-ի թղթակցի հետ զրույցում Կարո Այվազյանն ասել է, որ իրենց մասնագետները նախօրեին այցելել են Փակ շուկա եւ ուսումնասիրել տարածքը: 

«Շուկայի ետնամասի հատվածում, որտեղ նախկինում եղել են մսի պասաժներ, կկառուցվի 3 հարկ, որտեղ կտեղավորվեն գրասենյակներ: Սակայն կառուցվող 3 հարկը չի հատելու շուկայի նախկին բարձրության շեմը»,- ասել է Կարո Այվազյանը:


հիմա նայեք ներքեւի գծագրին

կապույտով նշված է մսի պասաժը
կարմիրով՝ մեծ կամարով պատը
դեղինով՝ քանդված կամարները ու տանիքը /ըստ էս լուսանկարի, վստահ չեմ, բայց մոտավորապես այդքանը/

582389_original

կարծում եմ, պետք չէ ճարտարապետ լինել, որ հասկանալ ինչի մասին է խոսքը