Հրանտ Մաթևոսյանը Անդրանիկի մասին


23:28 , 17 հունվար, 2016
Զորավար Անդրանիկը, Անդրանիկ Օզանյանը մեզ համար նույնքան առասպելական է, դյուցազներգային, վիպերգային, ինչքան Դավիթը՝ իրական. համաժողովրդական սիրո հրապարակը այդ երկու իրական և վիպերգային հերոսների երթն է դարձնում պսակյալ շքերթ, մարդու և զինվորի իր իդեալով իր Անդրանիկին է հանդերձավորում, և իր Անդրանիկը՝ ժողովրդի Անդրանիկը, իդեալ մարդու կերպարը իր վրա է առնում ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես Դավիթ Սասունցին Մհեր Սասունցու զենքուզրահն է իր վրա առնում: