Ավետիսյանների հարազատները հիմա ասուլիս են տալիս Գյումրու քաղաքապետարանի շենքի մոտ


12:43 , 16 հունվար, 2016

Ավետիսյանների հարազատները հիմա ասուլիս են տալիս Գյումրու քաղաքապետարանի շենքի մոտ և ասում, որ վերանայել են դատական նիստը բոյկոտելու մասին իրենց նախորդ որոշումը, գնալու են հունվարի 18-ի դատական նիստին և պահանջելու են դատական նիստի անցկացման պատշաճ պայմաններ, բոլորի ազատ մասնակցությունը, նստատեղեր և այլն։

Դատական հերթական նիստը նշանակված է ռուսական 102 ռազմաբազայի կենտրոնակայանում՝ գլխավոր ամրոցի ներսում։