ՀՀ ԶՈւ-երի բոլոր զորամիավորումներում ավարտվեցին ռազմական խորհրդի նիստերը


11:41 , 16 հունվար, 2016

ՀՀ ԶՈւ-երի բոլոր զորամիավորումներում ավարտվեցին ռազմական խորհրդի նիստերը: Սա չափազանց կարևոր միջոցառում է ՀՀ ԶՈւ-երի համար: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շրջագայելով բոլոր զորամիավորումներով, նախ անձամբ ստուգեց զորամիավորումների մարտական պատրաստության գործընթացի ապահովման նախապատրաստական աշխատանքները` ուսումնանյութական բազա, հրաձգարաններ, մարտական պատրաստության պլաններ, նորագույն սարքավորումներ և այլն: Զորամիավորումների հրամանատարները ներկայացրեցին անցնող տարվա կատարած աշխատանքները և այս տարվա անելիքները: Իսկ անելիքները շատ են ու մշտական: Իհարկե, ինչպես միշտ, նման դեպքերում նշվում են թերություններ ու ձեռքբերումներ, խրախուսվում են լավագույները: