Իրանը պատրաստ է լցանավերով նավթ արտահանել


00:28 , 16 հունվար, 2016

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Իրանի Ազգային լցանավային ընկերությունն ամբողջովին պատրաստ է նավթի փոխադրումներ սկսել այն բանից հետո, երբ իրանական նավթային ընկերությունները ձերբազատվեն միջազգային պատժամիջոցներից։

Ընկերության գլխավոր տնօրեն Ալի Աքբար Սաֆաինի   խոսքով՝ պատժամիջոցների վերացումը կառնչվի ոչ միայն իրանական լցանավային ընկերություններին, այլև նրանց հետ կապված ապահովագրական ընկերություններին։