Շնչառական վարակով հարյուրից ավել մարդ դուրս Է գրվել


22:25 , 15 հունվար, 2016

Սուր շնչառական վարակը կարելի է անվանել տարեսկզբի ամենաքննարկվող թեման: Հնչում են տարբեր կարծիքներ թեմայի շուրջ: Ինֆորմացիան թարմացվում է անընդհատ:

Ցավոք սրտի, հնարավոր չի եղել խուսափել բացասական ելքերից, սակայն բժիշկների նվիրված աշխատանքի շնորհիվ այսօրվա դրությամբ հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակով դիմած 148 մարդ: Նրանից 120-ը մինչև 18 տարեկան են: Դուրս գրվածներից 37-ի մոտ առկա էր թոքաբորբ: Ոչ պակաս կարևոր է, որ ևս երեք հիվանդ հիվանդասենյակ տեղափոխվեցին վերակենդանացման բաժանմունքներից: Արհեստական շնչառական սարքին միացված մեկ այլ հիվանդի հաջողվել է դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Այժմ հիվանդն ինքնուրույն է շնչում:

Հարկավոր է լինել օբյեկտիվ և հայտնել թե՛ դրական և թե՛ բացասական լուրերը: Հակառակ դեպքում կարող է ստեղծվել արհեստական խուճապ: