Օբամա. Ամերիկան կդառնա այն երկիրը, որը կհաղթի քաղցկեղը


14:06 , 13 հունվար, 2016
Lragira.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկյան առողջապահական համակարգի առաջ քաղցկեղային հիվանդություններին հաղթելու խնդիր է դրել: Այս մասին նա հայտարարել է Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձում:
Օբամայի խոսքով, այս ուղղությամբ համազգային ջանքեր են գործադրվելու: Աշխատանքները համակարգելու է փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը: «Եկեք Ամերիկան դարձնենք այն երկիրը, որը մեկընդմիշտ կբուժի քաղցկեղը»,- ասել է նա: