Պատրիարք Կիրլիը երևի թե «մոռացել է» այն 1.5 միլիոն հայերին, որոնք ոչնչացվեցին Օսմանյան կայսրությունում նաև քրիստոնյա լինելու համար


01:06 , 12 հունվար, 2016
Ռուսիո պատրիարք Կիրիլը, խոսելով ներկայումս Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների մասին, նշում է, որ այնտեղ քրիստոնյաների հանդեպ տեղի ունեցողը ցեղասպանություն է, որն իր նմանը չի ունեցել: Նրա խոսքով՝ նույնիսկ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաները բռնությունների չեն ենթարկվել: Պատրիարք Կիրլիը երևի թե «մոռացել է» այն 1.5 միլիոն հայերին, ինչպես նաև այլ քրիստոնյա ազգերի ներկայացուցիչներին, որոնք ոչնչացվեցին Օսմանյան կայսրությունում նաև քրիստոնյա լինելու համար: Պատրիարք Կիրիլը լավ կանի՝ հիշի, թե հատկապես որ երկրի ցարական զորքերի կեղծ «ռազմավարական» նահանջների արդյունքում հաջորդած թուրքական ջարդերի հետևանքով Արևմտյան Հայաստանի զգալի հատվածում քրիստոնյաների շունչ չէր մնացել անգամ: