Չերչիլն ո՜ւր, Դը Գոլն ո՜ւր, Լևոն Տեր-Պետրոսյանն ո՜ւր


13:29 , 26 դեկտեմբեր, 2012
Պատմական գիտությունների թեկնածու

Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության եկավ մեզ համար ազգային սուր ճգնաժամի պայմաններում, երբ նոր էր տեղի ունեցել Սպիտակի երկրաշարժը, իսկ Արցախում սկսվել էին զինված բախումները, սակայն ի տարբերություն իր կողմից հիշատակված Չերչիլի ու Դը Գոլի, որոնց ժամանակ Անգլիան և Ֆրանսիան ոչ միայն հաղթահարեցին հետպատերազմյան ճգնաժամը, այլև մի քանի անգամ հզորացրին իրենց տնտեսությունը, Լևոնը հիմք դրեց մեր երբեմնի հզոր արդյունաբերության քայքայմանը: Հետևաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյանի համեմատությունները Չերչիլի, Դը Գոլի և մյուս քաղաքական գործիչների հետ պարզապես ծիծաղելի են: