Օզբիլիսը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն


21:12 , 11 հունվար, 2016

Yn.am-ը գրում է.

Իսպանական «Ռայո Վալյեկանոն» ցանկանում է վարձակալությամբ ձեռք բերել Հայաստանի հավաքկանի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսին: Tass-ի փոխանցմամբ՝ իսպանական ակումբն առաջարկ է արել ռուսական ակումբին: Բանակցություններն ընթացքի մեջ են:  Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը «Սպարտակ» է տեղափոխվել 2013-ին՝ Կրասնոդարի «Կուբանից»: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ. հունիսի 30-ը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ