Ճանաչում ունեցող մարդը նույնիսկ իրավունք չունի նման կոպիտ սխալներ թույլ տալու


14:58 , 11 հունվար, 2016
Ամենավատը գիտե՞ք՝ որն ա... որ Շուշան Պետրոսյանը թե՛ որպես պատգամավոր, թե՛ որպես արվեստագետ պիտի ունենար եթե ոչ PR-շիկ, գոնե տենց թեթև-մեթև PR խորհրդատու, որի հետ կարելի լիներ խորհրդակցել, թե ինչ գրել ու ինչ՝ չէ... Առանձնապես չեմ խորացել ոչ իրա գրածի, ոչ էլ էն քոմենթին մեջ, ինչին պատասխանել ա, բայց, համենայն դեպս, եթե PR ինստիտուտը զարգացած լիներ շոու բիզում ու քաղաքական դաշտում, էս միջադեպն անգամ կարելի էր օգտագործել ի պետո Շուշանին PR-ելու, բայց էդ դաշտը դատարկ ա, ով ինչ ուզում՝ գրում ա, սպոնտան, տառասխալներով: Իբր նեղվելով ու լսելով մարդկանց հորդորը՝ աստղերը սկսել են հայատառ գրել, բայց էնքան անգրագետ, որ ավելի լավ կլիներ՝ լատինատառ էլ մնար, գոնե տենց տգիտությունն էդքան ցայտուն չի: Մի քիչ ճանաչում ունեցող մարդը նույնիսկ իրավունք չունի նման կոպիտ սխալներ թույլ տալու: