Հաճախակի ծննդաբերությունները դանդաղեցնում են ծերացման պրոցեսը


20:20 , 9 հունվար, 2016
kak-dolzhen-shevelitsja-rebenok-3-770x433.jpg.pagespeed.ce.JliSaZkdLHԿանադական Սայմոն Ֆրեյզերի համալսարանի հետազոտողները համարում են, որ կանանց ծերացման պրոցեսը շատ բանով կախված է այն բանից, թե քանի անգամ է կինը ծննդաբերել, հայտնում է veroyatno.com.ua-ն:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հաճախ ծննդաբերող կանայք ունեն երկար տելոմերներ` պատասխանատու երկարակեցության համար: Մասնագետների կարծիքով՝ ավելի երկար տելոմերները վկայում են ամուր առողջութան և երկարակեցության հավանականության մասին:
Հաղորդվում է, որ ծարացման և վերարտադրողական համակարգի վրա ազդում է նաև սոցիալական միջավայրը: