Դալայ Լաման` մեր «դառը» ժամանակների մասին


23:38 , 25 դեկտեմբեր, 2012

Մեր տները գնալով մեծանում են, իսկ ընտանիքները` փոքրանում: Հարմարություններն ավելի շատ են, բայց ժամանակը` քիչ: Ավելի շատ են գիտական աստիճանները, սակայն ոչ` առողջ բանականությունը: Ավելի շատ է գիտելիքը, առողջ դատելու հմտությունները՝ քիչ: Շատ – շատ են մասնագետները, սակայն խնդիրները էլ ավելի շատ են: Շատ դեղորայքի դիմաց ունենք թույլ առողջություն: Մարդկությունը հասել է մինչև լուսին, սակայն մեզ դժվար է անգամ փողոցն անցնել՝ նոր հարևանին հանդիպելու համար: Մենք ստեղծել ենք բազմաթիվ համակարգիչներ` ինֆորմացիան պահպանելու և տարածելու համար, սակայն սկսել ենք ավելի քիչ շփվել իրար հետ: Մենք հաղթել ենք քանակության, սակայն պարտվել որակի հարցում: Այժմ արագ սննդի, բայց դանդաղ մարսելու ժամանակներն են: Ժամանակն է բարձր եկամուտների, բայց մանր հարաբերությունների: Սա այն ժամանակն է, երբ պատուհանից այն կողմ այնքան բան կա, սակայն սենյակում դատարկ է:
Դալայ Լամա