01:24 , 9 հունվար, 2016
Մի՞թե սիրո տոներից ավելի լավ առիթ կա նրան վերջապես ասելու այն երազային բառերը, որոնք ընդմիշտ կմիավորեն ձեր սերը: Իհարկե, մենք՝ հայերս, ավելի հաջողակ ենք այդ առումով, և ունենք միանգամից հնարավորություն ընտրություն կատարելու՝ նրան ամուսնության առաջարկ անել Սուրբ Վալենտինի, թե Սուրբ Սարգսի օրը: Սակայն, համաձայնեք, որ դա անելու համար օրն այնքան կարևոր չէ, կարևորը ձեր փոխադարձ սերն է, և այն, թե ինչպես կկազմակերպեք նրան ամուսնության առաջարկ անելու «գործընթացը», որ ձեր սիրելիին անգամ տարակուսելու առիթ չունենա: