Մարդու ունեցած բոլոր հիվանդությունների մասին կարելի է իմանալ՝ նրա ձեռքերին նայելով (Photo)


17:45 , 8 հունվար, 2016

Ուշադիր նայեք Ձեր ձեռքերին ու կկարողանաք պարզել, թե ինչ առողջական խնդիրներ ունեք իրականում։

Ձեռքերն ամեն տեսակի տեղեկատվության շտեմարան են. դրանցով, ասես գրքով, կարելի է իմանալ ամեն ինչ ոչ միայն մարդու անցյալի ու ապագայի, նրա հակումների ու բնավորության, այլև նրա առողջական վիճակի մասին, այնպես որ՝ ոչ մի միստիկա, պարզապես նայեք Ձեր ձեռքերին։
Կարմրած ափերը վկայում են լյարդի տոքսիկ թունավորման մասին. հնարավոր է, որ հեպատիտ ու հեպատոզ ունենաք։ «Մարմարյա» նախշ հիշեցնող ափերի պատկերը վկայում են նյարդային համակարգի վեգետատիվ համակարգի խնդիրների մասին, իսկ եթե ափերի մաշկը դեղնավուն երանգ է ստացել, ապա անպայման ստուգեք Ձեր լյարդն ու լեղապարկը՝ հեպատիտի, լեղաքարային հիվանդության, լեղային ուղիների խափանման, խոլանգիտի ու խոլեցեստիտի առկայությունից խուսսափելու և հարկ եղած դեպքում բուժելու համար։
Արմունկի հետևի մասի շագանակագույն կետերը վկայում են ոչ միայն ծերացման մասին (տարիքի հետ խաթարվում է մաշկի պիգմենտային երանգավորումը, ինչը հիմնականում հատուկ է տարեց մարդկանց), այլև այն մասին, որ Դուք լեղապարկի խնդիրներ ունեք։
Արմունկի ու հատկապես ափերի մաշկի շերտավոր պլոկման պարագայում կարող եք գործ ունենալ А և D վիտամինների պակասի հետ։ Եթե ափի մաշկը մեծ շերտերով է պլոկվում, ապա անպայման դիմեք մաշկաբանի, որովհետև Ձեր ձեռքերը սնկային հիվանդություն ունեն։

Ձեռքերի ջերմությունը մարդու վիճակի ջերմաչափն է

Հոդերի ճտճտոցը վկայում է կալցիումի պակասի մասին

Շատ հետաքրքիր եզրահանգումներ կարելի է անել՝ ուշադրություն դարձնելով Ձեր հոդերի վիճակին։ Չափազանց ճկուն հոդերը, ինչպես նաև լրիվ հակառակը՝ չծալվող հոդերը, վկայում են մատների մկանների տոնուսի անկման մասին, ինչ կարող է լինել լյարդի ու լեղապարկի խնդիրների արդյունքում։
Արմունկների հոդերի ճտճտոցը վկայում է օրգանիզմում կացիումի պակասի մասին։ Մատների՝ սխալ ու հիվանդագին տեսք ունեցող հոդերն արթրոզի նշան են։ Առավել հաճախ նման փոփոխություններ առաջանում են պոդագրայով տառապող մարդկանց մոտ։
Եթե Ձեր հոդերը սկսել են հիվանդագին այտուցվել, առաջացել է կարմրություն, ապա շտապ դիմեք բժշկի, որովհետև դա պոլիարթրիտի նախանշան է։ Անանուն մատի ու ցուցամատի երկրորդ ու երրորդ ֆալանգների արանքում առկա ցավը զգուշացնում է ծնկների հոդերի վերահաս հիվանդության մասին։

Ձեռքի ձևից կարելի է հասկանալ, թե ինչ հիվանդություններ են սպառնում ապագայում

Վաղուց է նկատվել, որ ոորքան ավելի լայն է ձեռքը, այնքան ավելի ամուր է առողջությունը։ Սակայն լայն ափերով ու կարճ մատներով մարդիկ հակված են արյան շրջանառության խաթարումների ու բարձր ճնշման։
Նեղ ափերով ու բարակ մատներով մարդիկ, ովքեր սփրթնած մաշկ ունեն, սովորաբար նուրբ նյարդային համակարգ ունեն, որը զգոն է ջերմաստիճանային ու մթնոլորտային ճնշման տատանումների, ժամային գոտիների, կտրուկ ձայների ու էմոցիոնալ ծանրաբեռնումների նկատմամբ։
Փոքր ափեր ունեցող մարդկանց մոտ խիստ զգայուն է վեգետատիվ նյարդային համակարգը։ Նրանց «ֆիրմային» հիվանդություններն են բրոնխիալ ասթման, ուղիղ ալիքի բորբոքումն ու հիպոտոնիան։
Մսոտ ափեր ունեցող մարդիկ առավել հաճախ տառապում են արյան շրջանառության հետ կապված խնդիրներից, որովհետև նրանց մոտ ցածր է նյութափոխանակության աստիճանը, ու հնարավոր է վահանագեղձի հիպոֆունկցիա։

Ցավի կետը վկայում է կոնկերտ օրգանի խնդիրների մասին

Համաձայն չինական բժշկության՝ ափի ամենակենտրոնում գտնվող կետը հանդիսանում է ամբողջ օրգանիզմի էներգետիկ կենտրոնը։ Եթե Դուք կտրուկ սեղմեք այն մյուս ձեռքի բութ մատով ու սուր ցավ զգաք, ապա դա կխոսի լուրջ առողջական խնդիրների մասին ու կհուշի, որ ժամանակն է լրջորեն զբաղվել Ձեր առողջականով։