21:33 , 8 հունվար, 2016
Արմավիրի մարզի 43-ամյա բնակչուհին ամբաստանվում է կենցաղային հարցերի շուրջ եղբոր հետ վիճաբանելու և խոհանոցային դանակովի նրան 6 անգամ հարվածելու մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Թամարան ալկոհոլի աղդեցության տակ կենցաղային հարցերի շուրջ վիճել է եղբոր հետ և սեղանից վերցնելով խոհանոցային դանակը՝ 6 անգամ հարվածել է եղբոր որովայնի և կրծքավանդակի ձախ հատվածին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ տուժողին պատճառվել է որովայնի խոռոչ թափանցող 1 և չթափանցող 5 կտրած-ծակած վնասվածք:
Թամարային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: