Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օրն է` մեռելոցը


13:01 , 7 հունվար, 2016
Հունվարի 7-ը մեռելոց է, հիշատակի օր: Հայ առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է: Տաղավար տոներից է նաև Սուրբ Ծնունդը, որը նշվում է հունվարի 6-ին: Հունվարի 7-ին` Սուրբ Պատարագից հետո, առավոտյան ժամը 10:30-ից բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին: Հիշեցնենք, որ 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը ոչ աշխատանքային է: