Սուրբծննդյան զարդարանքներ (Photo)


20:59 , 6 հունվար, 2016
Այսօր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է: Հայ Առաքելական եկեղեցին տոնը նշում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից՝ ժամը 17:00-ից հետո:  Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, իսկ հունվարի 6-ին Սուրբ ծննդյան պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։
Հայ ընտանիքները Սուրբ Ծնունդը նշում են տոնական սեղանի շուրջ՝ ավանդական կերակրատեսակներով՝ ձուկ, բրինձով և չամիչով փլավ, կարմիր գինի և այլն: Սակայն սեղանի մասին հոգ տանելիս, պետք է նաև մտածել տանը տոնական տեսք հաղորդելու մասին, ինչպես դա անում ենք յուրաքանչյուր Ամանորին:
Սուրբ Ծննդյան տոնի խորհրդանիշը մանուկ Հիսուսն է բարուրի մեջ:
q1
Բնակարանը, ինչպես նաև տոնածառը, կարելի է զարդարել նաև հրեշտակներով:
q2
q3
Սուրբծննդյան սեղանից անպակաս պետք է լինեն մոմերը: Հատկանշական կլինի, եթե մոմը աստղի տեսքով լինի:
q6
q4
Լույսերով շղթաները նույնպես տեղին կլինեն՝ խորհրդանշելով բեթլեհեմյան աստղը:
q7
Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ Ավետիս: