Բոլոր պատկերացումները տրամաբանորեն հավասար չափո՛վ են հիմնավորվում ու չկա՛ որևէ հիմք՝ մեկը մյուսից գերադասելու համար


15:23 , 6 հունվար, 2016
Կարելի է պատկերացնել, որ բնության մեջ ամեն ինչ ունի պատճառ, հետևաբար պետք է եղած լինի նաև մի սկզբնապատճառ՝ բնության սկզբնական շարժիչը՝ բնությունից դուրս (առանձին)։ Բայց կարելի է նաև պատկերացնել, որ ամեն ինչ չէ, որ ունի պատճառ (պատահականությունները հնարավոր են), իսկ եթե ունի էլ՝ հեչ պարտադիր չէ, որ "սկզբնապատճառը" լինի բնությունից դուրս։ Բնությունն ինքն իր պատճառը կարող է լինել՝ նրա ցանկացած հաջորդ վիճակ նախորդ վիճակով է պայմանավորված, և այդ պրոցեսը ո՛չ սկիզբ ունի, ո՛չ վերջ։
Բոլոր պատկերացումները տրամաբանորեն հավասար չափո՛վ են հիմնավորվում ու չկա՛ որևէ հիմք՝ մեկը մյուսից գերադասելու համար։