Փոխվելու ու փոխելու ձգտումը մարդկային էությանը հարազատ է


13:27 , 6 հունվար, 2016
Փոխվելու ու փոխելու ձգտումը մարդկային էությանը հարազատ է: Մարդկության պատմությունը շարժվում է հենց այդ մղումով, զարգանում, փորձում ավելի կատարելագործել կեցությունն ու կենսապայմանները: Սակայն ցանկացած փոփոխություն առաջին հերթին կատարվում է մարդկային գիտակցության մակարդակում, ինչ-որ կարևոր, անջնջելի ու մեծ ներգործություն ունեցող իրադարձության ազդեցության ներքո:
Այդ տեսանկյունից Հիսուսի ծնունդը, կյանքն ու խաչելությունը իրադարձային հենք է՝ հսկայական առաջընթաց, որ բերեց փոփոխություն, տվեց մարդկությանը ճանապարհ՝ նոր իրավահարաբերությունների, նոր պատկերացումների ու ձգտումների համար: Դա մի իրական պատմություն է մարդու մասին, ով քարոզում էր երեք բան՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն: