Լևոնը նո՞ր իմացավ, որ 68 տարեկան է դառնալու: Ի՞նչն էր նրան խանգարում իր չառաջադրվելու մասին ասել հստակ և հնարավորություն ընձեռել ՀԱԿ-ին նոր թեկնածու փնտրելու համար


14:32 , 25 դեկտեմբեր, 2012

Ուշադրությամբ ընթերցեցի Լ. Տեր-Պետրոսյանի հարցազրույցը: Տպավորությունը տարօրինակ էր: Կամ մարդը չգիտեր, որ 2013թ. ինքը դառնալու է 68 տարեկան (ի դեպ, քանի՞ տարեկան է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը: Անտեղյակների համար` 90): Հավանաբար դա գիտեր, նաև ի սկզբանե էլ գիտեր, որ չի առաջադրվելու: Սակայն սա արդեն խոսում է իր շրջապատի քաղաքական անհեռատեսության մասին: Ի՞նչն էր խանգարում այդ մասին ասել հստակ և հնարավորություն ընձեռել ՀԱԿ-ին նոր թեկնածու փնտրելու համար: Հետաքրքիր է` ո՞րն է այն տեխնիկական աննշան պատճառը, որին ոչ ոք չի հավատա: Մի՞թե Լ.Տ.Պ-ն չունի 8 մլն. դրամ: