Ինչպես առաջացավ «ֆեյսբուքահայ» տերմինը


16:31 , 30 դեկտեմբեր, 2015
Տարիներ առաջ՝ 2009 թվականի դեկտեմբերին, www.pravda.am կայքում կազմակերպեցի օնլայն քվեարկություն՝ նպատակ ունենալով պարզել հայկական ֆեյսբուքի ամենաակտիվ օգտատերերին: Քվեարկության առաջադրանքի համար «հայկական ֆեյսբուքի տարվա ամենակտիվ օգտատեր» վերնագիրը չափազանց երկար էր և անհարմար: Երկար մտածելուց հետո քվեարկությունը կրճատ անվանեցի «տարվա ֆեյսբուքահայ»: Այդ օրվանից ֆեյսբուքահայ տերմինն ակամայից մտավ լրատվական դաշտում շրջանառության մեջ, իսկ քվեարկությամբ հաղթեց Gohar Veziryan-ը: