23:42 , 29 դեկտեմբեր, 2015
Replik.am-ը գրում է.
ԿԽՄԿ-ն և Կարմիր Մահիկի սիրիական ներկայացուցչությունն, իրենց գործողությունները ՄԱԿ-ի հետ համակարգելով, սիրիական մի քանի շրջաններից ավելի քան 450 մարդ են տարհանել: Խոսքը մասնավորապես վերաբերում է Իդլիբի նահանգի քաղաքներին և Դամասկոսի շրջակայքին:
Երեք կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել` նշելով, որ տեղային հրադադարի պայմաններում տարհանվում են վիրավորները և վերջիններիս ընտանիքները, իսկ գործընթացը շարունակվելու է:
Հավելենք, որ հրադադարի մասին համաձայնությունը կնքվել է սիրիական կառավարական ուժերի և «Ջեյշ ալ Ֆաթհ» զինված կոալիցիայի միջև: