1917 թ. դեկտեմբերի 29-ին ընդունվեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը


19:18 , 29 դեկտեմբեր, 2015
1917 թ. դեկտեմբերի 29-ին Ռուսաստանում իշխանության գլուխ անցած խորհրդային կառավարությունն ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը, որի համաձայն՝ Արևմտյան Հայաստանը պետք է դառնար անկախ պետություն: Իսկ դեկրետի իրականացման պարտականությունը դրվեց Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսար Ս. Շահումյանի վրա: