Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար. Թուրքիայի ԱԳՆ


18:19 , 28 դեկտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպում է ունեցել Անթալիայի ռուսախոս սփյուռքի հետ և հայտարարել է, որ թուրքական իշխանություններն անում են ամեն ինչ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու համար:

«Մենք լուրջ ջանքեր են գործադրում ճգնաժամը հաղթահարելու համար: Մի անհանգստացեք, մեր հարաբերությունները կրկին նախկինի նման կլինեն»,-ասել է Չավուշօղլուն` հավելելով, որ չպետք է թույլ տան, որ  ճգնաժամից տուժեն երկու ժողովուրդները: