Կոչ մը նվիրված Ուրիխանյան-բլոգեր դատին


21:02 , 24 դեկտեմբեր, 2012

Ջուխտ ծիծերուն համար արժե՞ դատել բլոգերուն,
Մի՞թե միլիոնըն այն արժէ ապրած հոյզերուն։
Երկնազվարթ մոթիվաթոր՝ մեջ ինտերնետուն
Խոխմի համար չէ՞ր այն դրած ֆեյսպուքի էջում։

Հիմի Ֆլեշմոբ մը տրտմալար ԶԼՄ-ներում
Պիտ ըսկսի հեծկլտալար, լի խոնջկանքներով։
Պիտի նշէ ոմն օմպուցման յուր ռեփորթներում,
Որ բլոգեր մը քարշ պիտի տան դատարաններով։

Եվ Պարսեղյան Էտգար կամրադ՝ ի մեջ դատերուն։
Ազգս, ահա՛, զվարճացավ, տրվավ սրաչերուն.
Պոստեր զվարթ, պոստեր բախբախ շեյրին պատերուն։
Մամլո՛ խոսնակ, մատչիմք, հարկավ, ի բարիշելուն։