Լուսինե Թովմասյանի և ամուսնու կրքոտ համբույրն ու դստեր զարմացած հայացքը (Photo)


16:40 , 27 դեկտեմբեր, 2015
2014-ի դեկտեմբերի 27-ին լույս աշխարհ եկավ «Միսս Հայաստան 2003» և «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի առաջնեկը` Արիանան: Ի տարբերություն շատ աստղային մայրիկների` գեղեցկուհի Լուսինեն գաղտնի չի պահում իր հրաշք փոքրիկին իր երկրպագուներից և պարբերաբար հրապարակում է նրա լուսանկարները և նրա փոքրիկ «արկածներից» տեսանյութեր:
Այսօր փոքրիկ հրաշամանուկը դառնում է մեկ տարեկան: Այս կապակցությամբ գեղեցկուհին իր միկրոբլոգում հրապարակել է ընտանեկան ջերմ լուսանկար՝ շնորհավորելով փոքրիկի ծննդյան տարեդարձը: Լուսանկարում ամուսինները համբուրվում են, իսկ փոքրիկ Արիանան ուշադիր նայում է ծնողներին: 
«Happy Birthday, Ariana: Շնորհակալություն մեր աշխարհ մուտք գործելու համար»,-լուսանկարին կից նման գրառում է կատարել գեղեցկուհին:
12362245_983098378429360_548103792_n