Ինչպես և ինչու է բրոկոլին օգնում քաղցկեղի դեմ պայքարում


07:28 , 26 դեկտեմբեր, 2015
Բրոկոլին ոչ միայն օգնում է կանխարգելել քաղցկեղի զարգացումը, այլև օգտակար է դրա բուժման համար: Բրոկոլիում առկա նյութերը զսպում են աղիքների և շագանակագեղձի չարորակ ուռուցքների բջիջների զարգացումը` թերապիան առավել արդյունավետ դարձնելով:
Բոլոր մարդկանց, սեռից ու տարիքից անկախ, վաղուց խորհուրդ են տալիս կանաչ բանջարեղեն օգտագործել, որոնց առողջության համար օգտակար հատկանիշների թվարկումը վերջ չունի: Սակայն այժմ վերոհիշյալ կենտրոնի գիտնականների խումբը բրոկոլիի ևս մեկ օգտակար հատկանիշ է հայտնաբերել. սուլֆորաֆան նյութը, որը պարունակում է այդ բանջարեղենը, ոչ միայն օգնում է կանխարգելել քաղցկեղը, այլև բուժումն առավել արդյունավետ է դարձնում:
Իհարկե, դա չի նշանակում, թե բրոկոլիի մզվածքը կարող է օգտագործվել ավանդական քիմիաթերապիայի կամ ճառագայթման փոխարեն: Բոլոր այդ միջամտություններն անհրաժեշտ է շարունակել, միաժամանակ ցանկալի է հնարավորինս շատ բրոկոլի ուտել, խորհուրդ են տալիս գիտնականները:
Սուլֆորաֆան նյութը հանդիպում է նաև այլ խաչածաղկավոր բանջարեղենների մեջ, օրինակ` սպիտակ և բրյուսելյան կաղամբի մեջ, սակայն ավելի շատ այդ նյութը պարունակվում է հենց բրոկոլիում: Այդ իսկ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս սեփական սննդի մեջ ներառել այդ բանջարեղենը կամ դրանց հիմքի վրա ստեղծված սննդային հավելումներ: