22:00 , 25 դեկտեմբեր, 2015
Թուրքական դատախազությունը պահանջում է 5 տարի ազատազրկման դատապարտել Hurriyet ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Ինչպես գրում է Hurriyet-ը, դատախազության մեղադրանքի պատճառ դարձել է քրդական ուժերի կողմից թուրքական զինված ուժերի վրա հարձակվելու և 16 թուրք զինվորի զոհվելու դեպքի մասով Էրդողանի արձագանքը: Թերթն Էրդողանի խոսքերը ներկայացրել էր այնպես, իբր վերջինս ասել է, թե դեպքը կապված է հունիսի 7-ին խորհրդանական ընտրությունների արդյունքում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մեծամասնության կորստի հետ:
Նշենք, որ այդ հոդվածից հետո հարյուրավոր ցուցարարներ էին հավաքվել Hurriyet –ի խմբագրության մոտ և քարեր նետել շենքի վրա: