Ռոբերտ Արզումանյանը կհեռանա «Ամկար»-ից


16:08 , 25 դեկտեմբեր, 2015
Lragir.am-ը գրում է.
Պերմի «Ամկար»-ի գլխավոր տնօրեն Իգոր Ռեզվուխինը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի 30-ամյա պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կհեռանա պերմյան ակումբից: «Կենտրոնական պաշտպան Արզումանյանը, ում ծառայություններով հետաքրքրվում են մի քանի ակումբներ Ղազախստանից, կլքի «Ամկար»-ը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ sovsport.ru-ի հետ զրույցում նշել է Ռեզվուխինը:
30-ամյա պաշտպանը պերմյան ակումբ է տեղափոխվել 2015 թվականի սկզբին ղազախական «Ակտոբե»-ից: