Ավակովը` Սաակաշվիլիի աշխատանքի մասին


23:56 , 23 դեկտեմբեր, 2015
1393224110-3784-arsen-avakov-ua112uaAraratnews.am-ը գրում է.

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովն իր հարցազրույցներից մեկում մեկնաբանել է Օդեսայի նահանգի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի գործունեությունը:

Նրա խոսքերով` իր նշանակման ժամանակներից ի վեր Սաակաշվիլին հաջողության չի հասել կոռուպցիայի դեմ պայքարում:

«Որտեղի՞ց է այդ` առանց բողոքարկման մեղադրանքի և հանդիմանության իրավունքի յուրացումը։ Գուցե այդ իրավունքը տրված է նրա գործունեության շրջադարձային գործանական արդյունքներով։ Բայց ես չեմ տեսնում Օդեսայում նրա կես տարվա գործունեության արդյունքում կոռուպցիոներների շիրիմներ կամ բռնված կոռուպիցիոներներով լեցուն բանտեր: Նա շատ լիազորություններ ունի, ոչ մի նահանգապետ այդքան չունի»,- ասել է Ավակովը: