30 աշխատատեղ, շուրջ 670 մլն դրամի արտադրանք


13:03 , 23 դեկտեմբեր, 2015

Երկրում ներդրումները խթանելու համար պետության կողմից կիրառվող մեխանիզմներից մեկը հարկային արտոնություններն են:

Սպասվում է, որ Արմավիրի մարզում գտնվող խմիչքի գործարանում իրականացվելու է խաղողի թորվածքի, բրենդիի, մրգային սպիրտների և գինու արտադրություն:
Ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել հոլանդական և ֆրանսիական արտադրության ժամանակակից սարքավորումներ, ինչի միջոցով ընկերությունը նախատեսում է արտադրել տարեկան շուրջ 670 մլն դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի ԱՊՀ, Չինաստան, Թայվան և այլ երկրներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 30 աշխատատեղ:

Գործադիր մարմնի որոշմամբ՝ երեք տարի ժամկետով կհետաձգվի ներդրում կատարող ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: