Արթուր Բաղդասարյանն իր ամեն ելույթով ապացուցում է, որ հոգու խորքում իրեն մեղավոր է համարում


22:53 , 22 դեկտեմբեր, 2012

Այն, որ ՕԵԿ նախագահ ու ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը մինչ օրս, 5 տարվա ընթացքում ամեն մի ելույթի ժամանակ խոսում է 2008 թվականի իր պահվածքի մասին ու արդարանում ժողովրդին թողնելու ու Սերժ Սարգսյանի «արժանապատիվ» մեկնած ձեռքը սեղմելու հարցում, ապացուցում է, որ հոգու խորքում նա իրեն մեղավոր է համարում: Ահավասիկ. «Իսկ ի՞նչ այլ որոշում պիտի ընդունեինք, եթե երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի շեմի առաջ, իսկ թշնամին՝ թիկունքից հարվածելուն պատրաստ»: