Ամանորյա մատնահարդարում. որոնք են այս տարվա նորաձև գույները


15:37 , 22 դեկտեմբեր, 2015
Կյանքը տեղում չի դոփում, իսկ նորաձևության կյանքը` առավել ևս։ Հին թրենդներին փոխարինելու են գալիս նորերը, իսկ մենք ցանկանում ենք նախկինի նման ոճային և նորաձև տեսք ունենալ։
Դե ինչ, ծանոթանանք 2016 թվականի նորաձև գույներին, որպեսզի պատրաստ դիմավորենք գալիք սեզոնը։
Թեթևություն և բնականություն
2016 թվականը մեզ բերում է նուրբ գույներ։ Հագուստի և աքսեսուարների երանգներն առավելագույնս մոտենում են բնականին, արհեստական գույներն անհետանում են բեմուղիներից։ Սակայն մի շտապեք տրամադրվել տխուր զգեստներին. 2016 թվականի նորաձև հագուստը բավականին նրբագեղ են։
Թարմության երանգներն աչք են շոյում, իսկ ամենակարևորը՝ սազում են բոլորին։