188 մլն դրամ զբոսաշրջության զարգացման համար


13:15 , 22 դեկտեմբեր, 2015
Հայաստանում հաջորդ տարի կայանալու են ՄԱԿ­-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աֆիլացված անդամների և Եվրոպայում հյուրանոցային բիզնեսի և հանրային սննդի դպրոցների ասոցիացիայի համաժողովները:
Նման միջոցառումները հնարավորություն կտան միջազգային ասպարեզում Հայաստանին ճանաչելի դարձնել որպես զբոսաշրջային երկիր:
Առաջին հյուրընկալվող կազմակերպության ավելի քան 480 աֆիլացված անդամների մեծամասնությունը զբոսաշրջության ոլորտի առաջատար ընկերություններ են: Ինչ վերաբերում է ասոցիացիային, ապա այստեղ ընդրկված են 39 երկրներ ներկայացնող հյուրանոցային և զբոսաշրջության ավելի քան 150 դպրոցներ:
Զբոսաշրջության ոլորտի զարգացումը պետության համար օրակարգային է: Հաջորդ տարի ոլորտի զարգացման համար նախատեսվում է պետական ծրագրով հատկացնել 188 մլն դրամ:
Սպասվում է, որ հաջորդ տարվանից տեղեկատվական կենտրոններ կբացվեն Գյումրիում և Լոռու մարզում: