«Իրատես de facto». Ձևավորվելու է նոր կառավարություն


07:25 , 22 դեկտեմբեր, 2015
«Իրատես de facto» թերթը գրում է.
«Ասում են, թե հստակ որոշում կար, որ հանրաքվեից հետո (դա կլինի մինչև Ամանոր թե տոներից հետո, ճշտված չէ, կիրառվում էր «հանրաքվեից հետո» եզրույթը) ձևավորվելու է նոր կառավարություն, որում ներառվելու է ՀՅԴ-ն:
Եվ քանի որ ԲՀԿ-ն ևս ողջ ձայնով մեկ բացականչեց «Կեցցե Սահմանադրությունը», «կառավարիչը»՝ Հովիկ Արգամիչը, հույս է փայփայում, որ ինչպես նախորդ անգամ հաջողվեց կազմել իրեն հաճո կառավարություն, այս անգամ ևս ՀՅԴ-ից կընտրի իրեն հաճոներին, ՀՅԴ-ի ֆոնին էլ կառավարություն «կսղցնի» ԲՀԿ-ին, որպեսզի վերջինս լուրջ լծակներ ունենա  17 թվի ընտրություններում»,-գրում է թերթը: