Խանութներում անհիմն գնաճը սկսվել է


12:11 , 21 դեկտեմբեր, 2015
Խանութներում անհիմն գնաճը սկսվել է: Այսօր ձուն 60 դրամ է, հաջորդ օրը՝ 65: Ամանորի նախաշեմին գնի վերահսկողությամբ զբաղվող գերատեսչությունների ներկայացուցիչներն ամենայն հավանականությամբ մի քիչ գինովցած են լինում ու չեն վերահսկում շուկան: Այն շրջանում, երբ առևտուրը շատանում է, փոխանակ գները ստաբիլացվեն ու չբարձրանան, ընդհակառակն է տեղի ունենում:
Ժողովուրդ ջան, Ամանորն ինչ-որ հատուկ ուտելիքների օր չէ: Այդ օրը պետք է ուրախանալ: Դուք որ սկսում եք առևտուր անել ու մասնակցել սեղանների մրցավազքին, դրա համար էլ ո՛չ պատկան մարմիններն են աշխատում ո՛չ էլ արտադրող ընկերություններն են մտածում մատչելի գների մասին: Ե՛վ առաջինները, և՛ երկրորդները շարժվում են պարզ մարդկային հոգեբանությամբ՝ մեկ ա՝ առնելու են, ինչո՞ւ էժան վաճառել: