Սեյրան Օհանյանը ծանոթացել է հակառակորդի ոտնձգություններին առավել նպատակային կերպով հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին


10:12 , 20 դեկտեմբեր, 2015
Դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով պաշտպանության բանակ է այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով Արցախի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ, հայկական հանրապետությունների ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում, տեղերում ծանոթացել է սահմանային իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին՝ այսուհետ առավել նպատակային կերպով հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն