Բեռնում հնչեցին շարքային, ավանդական դարձած հայտարարություններ


19:48 , 19 դեկտեմբեր, 2015
Բեռնում հնչեցին շարքային, ավանդական դարձած հայտարարություններ, որոնց երկու կողմերի հանրությունները լսում են արդեն համարյա 10 տարի: Եվ պետք չէ զարմանալ, որ գիշերը սահմանին նորից կրակոց կլինի, նորից զոհեր։ Սա Արևելք է` իր խորամանք դիվանագիտությամբ, բիրտ ուժով և դավաճան կեցվածքով: Եվ գոնե մենք` հայերս, չպիտի զարմանանք, երբ հարվածում են մեջքներիս... Հակամարտությունը դեռ երկար տարիներ կհյուծի երկու ազգերին, որոնցից մեկը պայքարում է արդարության համար, մյուսն ընկել է իր ագահ տիրակալների ճիրանը: Եվ, ցավոք, իրավիճակը կհանգուցալուծվի միայն երրորդ ուժերի միջամտությանբ` իրենց շահերից ելնելով... Ափսոս այն արյունը, որը դեռ կաթում է։ Ափսոս մայրերի արցունքները....