Մեզ նախագահի թեկնածուներ են պետք, այլ ոչ թե գերտերությունների «պասիլնիներ»


14:09 , 22 դեկտեմբեր, 2012
Քաղաքական մեկնաբան

Սերժիկ-Ռոբիկ-Լյովիկ եռամիասնությանը և նրանց մանր-մունր կցորդներին. եթե պետք է ամեն ինչ որոշեն գերտերությունները, էլ ո՞րն է ձեր՝ ընդհանրապես լինելու իմաստը, դուք փոստատա՞ր եք, ընդամենը խոսք փոխանցո՞ղ։ Եթե միևնույն է՝ պետք է գերտերությունները որոշեն ու վերևից զանգեն, ասեն, ուրեմն թող միանգամից իրենք էլ հայտարարության տեսքով տարածեն իրենց որոշումները, էլ ինչո՞ւ եք դուք և ձեր նմանները անիմաստ փող ստանում, բյուջետային միջոցներ վատնում ու լափում։ Այսքան փոքր երկրի համար մի քիչ շատ չե՞ն գլուխ արդուկող միջնորդ կլոուն «պասիլնիները»։ 
Իսկ իշխանությունների հլու կամակատար ԿԸՀ-ն թեկնածուների ցուցակ ներկայացնելու փոխարեն կարող է միանգամից ներկայացնել գերտերությունների ցուցակ, մենք էլ կընտրենք համապատասխան գերտերությանը։
Այդպես էլ նորմալ իշխանություն կամ ընդդիմություն չեկավ վրեքներս, մենակ մի գլուխ «պասիլնիներ» են։