Ադրբեջանը փոփոխություններ է մտցրել պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների հուղարկավորության մասին օրենքում


04:07 , 19 դեկտեմբեր, 2015

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը (խորհրդարան) հաստատել է «Ծառայողական պարտականությունները կատարելիս մահացած զինծառայողների հուղարկավորության մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով նախատեսվում է՝
• ծառայողական պարտականությունները կատարելիս մահացած ԲՈԼՈՐ զինծառայողներին հուղարկավորել պատվո պահակախմբով,
• զորամասերում, որտեղ ծառայել է մահացած զինծառայողը, ստեղծել հիշատակի անկյուն,
• մահացածի դագաղը ծածկել այդ երկրի պետական դրոշով։

Այսպիսի օրենք կա մի շարք երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանի մեծ «ախպեր» Թուրքիայում։
Ենթադրելի է, որ այս քայլն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որդեգրված հատուկ քաղաքականություն է՝ բազում ու անտեղի կորստեր կրող բնակչության վրդովմունքը մեղմելու համար։