Replik.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Եվրոպայի համար ուռուցք է դարձել:
«Ես հատուկ վերաբերմունք ունեմ այդ կազմակերպության նկատմամբ: Կարծում են, որ այն ուռուցք է Եվրոպայի համար»,-ասել է Նարիշկինը սերբիական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ` հավելելով, որ կողմ է այդ դաշինքի գոյության դադարեցմանը:
Նարիշկինը նաև հավելել է, որ Ռուսաստանին անհանգստացնում է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը, քանի որ այն մոտենում է ռուսական սահմաններին: