130 միլիոն դրամ Տավուշի մարզին


14:30 , 17 դեկտեմբեր, 2015

Այս մասին է փաստում այսօրվա կառավարության որոշումը, ըստ որի՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար Կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 130 մլն դրամ։
Ըստ Վաչե Տերտերյանի՝ ներկայումս Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես՝ գազաֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք:
Նշված գումարն ուղղվելու է մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, սոցիալական և կենսական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը։